Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-10-02-ից մինչև 2024-11-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտը կարգավորող օրենսդրությունը և գործողության ոլորտը

գործել է մինչև 2024-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 2. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտը կարգավորող օրենսդրությունը և գործողության ոլորտը

1. Հայաստանի Հանրապետությունում անձի ֆունկցիոնալության գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով և այլ իրավական ակտերով:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող և փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա: Օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող և փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունենալու և բնակվելու ժամանակահատվածում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

3. Սույն օրենքով սահմանված՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող դրույթները հավասարապես տարածվում են հաշմանդամություն ունեցող երեխաների վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ չի բխում դրանց կարգավորման առանձնահատկություններից:

4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը:

(2-րդ հոդվածը լրաց. 13.09.23 ՀՕ-276-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։