Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում անձի ֆունկցիոնալության գնահատման կազմակերպական և իրավական հիմքերը, նպատակները, անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմնի լիազորությունները, ինչպես նաև կարգավորում է ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողությունը և ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող այլ հարաբերություններ:
2. Սույն օրենքի նպատակը անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդնումն է, հաշմանդամություն ունեցող անձանց գնահատված կարիքին համարժեք ծառայություններ մատուցելու իրավական հիմքերի ստեղծումը՝ հիմնված մարդու հիմնարար իրավունքների վրա:
(1-ին հոդվածը լրաց. 12.05.25 ՀՕ-105-Ն)