Գլուխ 2 · ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 12. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշման կայացումը
Հոդված 12. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշման կայացումը
1. ՊՄԳ ծրագրի նախագծի հիման վրա Կառավարությունն ընդունում է ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշում:
2. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշմամբ հաստատվում է ՊՄԳ պայմանագրի նախագիծը՝ սույն օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայն, ինչպես նաև հաստատվում են տվյալ ծրագրի իրականացմանը վերաբերող դրույթներ։