Գլուխ 2 · ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 7. Լիազոր մարմինը
Հոդված 7. Լիազոր մարմինը
1. ՊՄԳ ոլորտում լիազոր մարմինը՝
1) իրականացնում է ՊՄԳ պայմանագրով սահմանված ֆինանսական պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն.
2) ՊՄԳ ծրագրերը ենթարկում է ընթացիկ մշտադիտարկման՝ պայմանական և ուղղակի պարտավորությունների տեսանկյունից.
3) կատարում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված վերլուծություն.
4) տրամադրում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված եզրակացությունը.
5) իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
(7-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-284-Ն)
(30.06.21 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)