Հոդված 26. Գետերի վարարումների հետևանքով հեղեղումների կանխումը, ոռոգելի աղակալված հողերի լվացումը, ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելը և ջրային ռեսուրսների նվազման հետևանքների մեղմումը
Հոդված 26. Գետերի վարարումների հետևանքով հեղեղումների կանխումը, ոռոգելի աղակալված հողերի լվացումը, ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելը և ջրային ռեսուրսների նվազման հետևանքների մեղմումը
(վերնագիրը խմբ. 11.02.26 ՀՕ-43-Ն)
1. Գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու, ոռոգելի աղակալված հողերի լվացման, ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու և ոռոգում կատարելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված և ոչ ջրամբարներից բաց թողնված ջուրը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան տրված ջրօգտագործման թույլտվությամբ ջրօգտագործողներին մատակարարվում է անհատույց՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
2. Ջրային ռեսուրսների նվազման հետևանքները մեղմելու և ջրալրում իրականացնելու, ինչպես նաև ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու նպատակով ջրային ռեսուրսները տեղափոխվում են անհատույց՝ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան տրված ջրօգտագործման թույլտվությամբ։
(26-րդ հոդվածը խմբ. 11.02.26 ՀՕ-43-Ն)