Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Գլուխ 4 · ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 27. Ջրօգտագործման թույլտվության վավերությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Ջրօգտագործման թույլտվության վավերությունը

Ջրօգտագործման թույլտվությունը վավեր է, եթե այն ստորագրված է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարի կողմից և գրանցված է պետական ջրային կադաստրում:

Ջրօգտագործման թույլտվության յուրաքանչյուր կողմ պարտավոր է կատարել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները:

Ջրօգտագործման բոլոր թույլտվությունները պետք է լինեն գրավոր՝ Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի սահմանած ձևաթղթին համապատասխան:

(27-րդ հոդվածը փոփ. 20.03.24 ՀՕ-129-Ն, 13.11.25 ՀՕ-380-Ն)

(13.11.25 ՀՕ-380-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։