Գլուխ 15 · ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 107. Ջրային ռեսուրսների պահպանության հսկողությունը
Հոդված 107. Ջրային ռեսուրսների պահպանության հսկողությունը
Ջրային ռեսուրսների պահպանության հսկողություն իրականացնող մարմինները՝
1) հսկողություն են իրականացնում ջրային ռեսուրսների օգտագործման ու պահպանության նկատմամբ.
2) ամենամյա հաղորդում են ներկայացնում Ջրի ազգային խորհուրդ՝ ջրի ազգային ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:
Ջրային ռեսուրսների պահպանության բնագավառում պետական հսկողությունն իրականացնում են օրենքով նախատեսված լիազորված մարմինները: