Հոդված 68. Սահմանային թույլատրելի չափանիշները
Հոդված 68. Սահմանային թույլատրելի չափանիշները
Սահմանային թույլատրելի չափանիշները սահմանվում են, ելնելով՝
1) անտրոպոգեն սահմանային թույլատրելի մակարդակից, որի երկարատև ազդեցությունը չի բերում ջրաէկոհամակարգի բնական հատկությունների և կազմի փոփոխության՝ բնական սեզոնային և բազմամյա տատանումների սահմաններից դուրս.
2) աղտոտող նյութերի զանգվածից, որը ջրհավաք ավազան է հասնում կազմակերպված և չկազմակերպված արտահոսքերի տեսքով:
Կեղտաջրերում աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտահոսքերի չափանիշները յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար սահմանվում են՝ ելնելով ջրհավաք ավազանի սահմաններում ջուրն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցման և հատակային նստվածքագոյացումներում ու ջրակենսածիններում դրանց մնացորդային քանակների կուտակման անթույլատրելիության պահանջներից:
(68-րդ հոդվածը 02.03.18 ՀՕ-126-Ն օրենքի 8-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2020 թվականին:)