Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-07-20-ից մինչև 2019-07-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 4.1 · (գլուխը լրաց. 21.12.15 ՀՕ-19-Ն)

Հոդված 37.2. Հորատանցքերի կոնսերվացումը և լուծարումը

գործել է մինչև 2019-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 37.2. Հորատանցքերի կոնսերվացումը և լուծարումը

Կոնսերվացման ենթակա են այն հորատանցքերը, որոնք պիտանի են շահագործման համար, սակայն այդ հորերից ջրօգտագործում չի իրականացվում:

Լուծարման ենթակա են այն հորատանցքերը, որոնք տեխնիկական անսարքության պատճառով շահագործման համար պիտանի չեն, և առկա է հետևյալ պայմաններից որևիցե մեկը.

1) հորատանցքի վերնամասը լցված է քարերով, մետաղական թափոններով, շինարարական աղբով, և հորի վերականգնումը հնարավոր չէ.

2) ջրերը խմելու, տնտեսական օգտագործման և ոռոգման համար պիտանի չեն.

3) ինքնահոս շատրվանող հորերը, որոնց ջրերը չեն օգտագործվում, հանգեցնում են շրջապատի ճահճացմանը, գրունտային ջրերի մակարդակի բարձրացմանը և հողային ռեսուրսների աղակալմանը.

4) արտախողովակային հոսքի առկայության դեպքում, եթե վերանորոգումը հնարավոր չէ.

5) սույն օրենսգրքի 34-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

Հորատանցքերի լուծարումը և կոնսերվացումն իրականացվում են այն անձանց միջոցների հաշվին, որոնց սեփականության իրավունքով պատկանող տարածքում գտնվում է տվյալ հորը:

Լուծարումը և կոնսերվացումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։