Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-09-ից մինչև 2005-06-25։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2005-06-25-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 44. Ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանները

գործել է մինչև 2005-06-25ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 44. Ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանները

Ջրային համակարգի օգտագործման թույլտվության հայտի քննարկման ընթացքում Կարգավորող հանձնաժողովը կարող է ջրային համակարգի օգտագործման թույլտվությանը կցել սույն օրենսգրքին չհակասող պայմաններ՝ հավաստիանալու համար, որ առաջարկված գործունեությունը համապատասխանում է սույն օրենսգրքի պահանջներին և չի խախտում սոցիալական և էկոլոգիական կայունությունը: Նման պայմանները համարվում են ջրային համակարգի օգտագործման թույլտվության անբաժանելի մասը և սույն օրենսգրքով սահմանված կարգով ենթակա են գրանցման:

Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը պետք է ներառի՝

1) թույլտվություն ստացողի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը և հասցեն.

2) թույլտվության գործողության ժամկետը.

3) գործունեության իրականացման տարածքների նկարագրությունը.

4) տվյալ ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգի գործունեության նպատակը և նկարագրությունը.

5) թույլտվության հետ կապված ջրօգտագործման թույլտվության նկարագիրը.

6) այն հատուկ պայմանները և ստանդարտները, որոնք անհրաժեշտ են տվյալ ոչ մրցակցային ջրային համակարգի հուսալի օգտագործման և պահպանության համար, ինչպես նաև անձնակազմի որակավորման վերաբերյալ պահանջները.

7) ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգի օգտագործմանն առնչվող գույքային պահանջներն ու իրավունքները.

8) (ենթակետն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-19-Ն)

9) գրանցումների և հաշվետվության կարգը, ջրային համակարգի օգտագործման թույլտվության իրավասության սահմաններում ջրային համակարգերի օգտագործումը վերահսկելու ձևերը.

10) թույլտվության գործողության ժամկետի ավարտից հետո տարածքի վերականգնման պահանջները.

11) համապատասխան երաշխիքներ այն դեպքերի համար, եթե վնաս կհասցվի ջրային ռեսուրսներին և ջրային համակարգերին.

12) թույլտվության հետ առնչվող` սույն օրենսգրքով սահմանված վճարներն ու վճարման ժամանակացույցը։

Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունն իրավունք չի վերապահում օգտագործել երրորդ անձի սեփականությունը, մուտք գործել այնտեղ կամ օգտվել դրանից, նույնիսկ եթե դա անհրաժեշտ է ջրային համակարգի օգտագործման կամ ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված իրավունքներն իրականացնելու համար, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի։ Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող յուրաքանչյուր անձ բանակցում է այն սեփականատերերի հետ, որոնց գույքի վրա հնարավոր է նրա գործունեության ազդեցությունը: Վերջիններս կարող են ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձին թույլ տալ օգտագործելու իր սեփականություն հանդիսացող գույքը՝ անվճար կամ վճարովի հիմունքներով, ինչպես նաև բանակցել այլ պայմանների վերաբերյալ, թույլ չտալ սեփականություն հանդիսացող գույքի օգտագործումը, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդրությամբ սահմանված է հարկադիր սերվիտուտի պահանջը։

Ջրային համակարգի օգտագործման թույլտվության գործողության ողջ ժամանակահատվածում տրամադրված սերվիտուտները համարվում են օգտագործվող հողատարածքների անքակտելի մասը:

Ջրային համակարգի օգտագործման թույլտվության վերաձևակերպման, վաճառքի կամ այլ ձևով փոխանցման դեպքում սերվիտուտի պահանջը մնում է անփոփոխ:

(44-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-19-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։