Հոդված 92. Սակավաջրությունը և երաշտը
Հոդված 92. Սակավաջրությունը և երաշտը
Ջրերի և տեղումների խիստ անբավարարություն առաջանալիս Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի առաջարկությամբ կառավարությունը որոշում է ընդունում սակավաջրության և երաշտի մասին: Նման որոշումը կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի կամ դրա մի մասի համար:
Սակավաջրության և երաշտի մասին ընդունված որոշումը ներառում է՝
1) ջրային ռեսուրսների հետ կապված գործողությունների սահմանափակում.
2) սակավաջրության և երաշտի հայտարարված տարածքներում ջրային ռեսուրսների օգտագործման չափավորում կամ սահմանափակում.
3) Ջրային համակարգերի կառավարման մարմնի նկատմամբ պահանջներ ջրօգտագործողներին նոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարում ապահովելու համար:
Ջրերի վնասակար ներգործության պատճառով առաջացած տարերային աղետների հետևանքներով պատճառված վնասների հաշվառման և դրանց վերացման միջոցառումների մշակման նպատակով կառավարությունն ստեղծում է հանձնաժողովներ և սահմանում է դրանց գործունեության կարգը: