Հոդված 46. Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը կասեցնելը, փոփոխելը և թույլտվությունից զրկելը
Հոդված 46. Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը կասեցնելը, փոփոխելը և թույլտվությունից զրկելը
(պարբերությունն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-19-Ն)
(պարբերությունն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-19-Ն)
Ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանների փոփոխման համար թույլտվություն ունեցող անձը պետք է հայտ ներկայացնի։
Եթե ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցողը դրա կարիքը չունի կամ չի ցանկանում ունենալ օգտագործման թույլտվությունը, ապա նա պարտավոր է գրավոր տեղյակ պահել Կարգավորող հանձնաժողովին և վերջինիս ներկայացնել ջրային համակարգի օգտագործման թույլտվության ստորագրված պատճենը, ինչը հիմք է օգտագործման թույլտվության գործողությունը դադարեցնելու համար:
Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունից զրկելը կամ ջրային համակարգի օգտագործումը կասեցնող ցանկացած որոշում թույլտվություն ունեցող անձին չի ազատում օգտագործման թույլտվության պայմանների կամ այլ օրենքների ու իրավական այլ ակտերի խախտման համար պատասխանատվությունից:
(46-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-19-Ն)