Հոդված 45. Ջրային համակարգի օգտագործման թույլտվության տևողությունը և վերաձևակերպումը
Հոդված 45. Ջրային համակարգի օգտագործման թույլտվության տևողությունը և վերաձևակերպումը
Ջրային համակարգի օգտագործման թույլտվության առավելագույն ժամկետը 25 տարի է։ Եթե ներդրումային սկզբնական ծախսերը կարող են երաշխավորվել, ապա Կարգավորող հանձնաժողովը կարող է ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տալ ավելի երկար ժամկետով, որը չի կարող գերազանցել 40 տարին:
Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձն իրավունք ունի թույլտվության գործողության ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ դիմել Կարգավորող հանձնաժողով` թույլտվության ժամկետը երկարաձգելու համար։ Եթե ջրային համակարգի օգտագործման թույլտվության դրույթներն ու պայմանները պահպանվել են, և թույլտվության վերաձևակերպումը չի հակասում գործող օրենսդրությանն ու ծրագրերին, ապա Կարգավորող հանձնաժողովը կարող է վերաձևակերպել թույլտվությունը։