Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-12-26-ից մինչև 2011-11-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 48. Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման առանձնահատկությունները

գործել է մինչև 2011-11-05Բացել ARLIS-ում

Հոդված 48. Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման առանձնահատկությունները

Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերում կարող են իրականացվել պետական և (կամ) մասնավոր կառավարումներ:

Կառավարման իրավունքի փոխանցումը պետք է իրականացվի՝ ապահովելով հասարակայնության ծանուցումը և մրցակցության պայմանները: Նախքան պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման իրավունքի փոխանցումը, Ջրային համակարգերի կառավարման մարմինը պետք է ապահովի ջրօգտագործման և ջրային համակարգի օգտագործման թույլտվությունների սահմանված կարգով ձևակերպումները:

Ջրային համակարգի օգտագործման և ջրօգտագործման թույլտվություններ ունեցող անձանց ջրային համակարգի օգտագործման իրավունքը ծագում է օգտագործման պայմանագիրը կնքելու և անշարժ գույքի պետական լիազորված մարմնում այն գրանցելու պահից:

Ջրային համակարգի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել այլ անձանց՝ սույն օրենսգրքով սահմանված ձևերով և կարգով:

Ջրային համակարգերի օգտագործման վճարը սահմանվում է դրանց օգտագործման իրավունքի փոխանցման պայմանագրով:

Կառավարության կողմից սահմանված լինելու դեպքում ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման ժամանակ նախապատվությունը տրվում է մասնագիտական գործունեության փորձ և գիտելիքներ ունեցող անձանց:

Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը չի կարող գերազանցել դրա օգտագործման թույլտվությամբ սահմանված ժամկետը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։