Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-11-05-ից մինչև 2011-12-03։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2011-12-03-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 39. Ջրային համակարգի օգտագործման թույլտվության վավերությունը

գործել է մինչև 2011-12-03ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 39. Ջրային համակարգի օգտագործման թույլտվության վավերությունը

(պարբերությունն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-19-Ն)

Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը պետք է համապատասխանի Կարգավորող հանձնաժողովի սահմանած ձևաթղթին։

Սույն օրենսգրքի պահանջների խախտումով տրված ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը համարվում է չեղյալ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ջրային համակարգի օգտագործման թույլտվության պահանջների խախտման դեպքում Կարգավորող հանձնաժողովն իրականացնում է համապատասխան միջոցառումներ՝ օրենքով սահմանված կարգով:

Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունն անձին իրավունք չի վերապահում ունենալ այդ թույլտվության հետ առնչվող գետի, աղբյուրի, լճի կամ այլ ջրային ռեսուրսի նկատմամբ տիրապետման և օգտագործման իրավունք, ձևափոխել, խախտել այդ ջրերի հունը, ափերն ու եզրերը, բացառությամբ այն դեպքերի, երբ ջրային համակարգի օգտագործման թույլտվությամբ նախատեսված է իրականացնել նման գործողություններ: Այդ դեպքերում ջրային համակարգերի օգտագործման թույլտվություն ունեցող անձն իր գործունեությունն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

(39-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-19-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։