Հոդված 58. Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանները
Հոդված 58. Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանները
Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումն իրականացվում է, եթե՝
1) Ջրային համակարգերի կառավարման մարմնի փոփոխման դեպքում ջրային համակարգի օգտագործման իրավունքի պայմանագրի ժամկետները և պայմանները չեն փոխվում, իսկ իրավունքի փոխանցումը կատարվում է պետական ջրային կադաստրում գրանցման համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով.
2) սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան փոխանցված ջրային համակարգի օգտագործման իրավունքն ազդում է երրորդ անձանց իրավունքների վրա, կամ դրա արդյունքում կարող են փոփոխվել ջրային համակարգը բնութագրող մեծությունները, կարող են սահմանվել ջրային համակարգի օգտագործման նոր պայմաններ՝ առանց խախտելու գործող ջրօգտագործման և ջրային համակարգի օգտագործման թույլտվությունների պայմանները: