Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Գլուխ 4 · ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 37. Ջրի նպատակային օգտագործումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 37. Ջրի նպատակային օգտագործումը

Ջուրը պետք է վերցվի և օգտագործվի միայն ջրօգտագործման թույլտվության մեջ նշված նպատակներով և չպետք է գերազանցի արդյունավետ օգտագործման համար Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հիմնավորած և սահմանած չափաքանակները:

Ջրային համակարգերի օգտագործումը պետք է ապահովի արդյունավետ ջրօգտագործումը:

Ջրօգտագործման և կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում էկոլոգիական թողքի փաստացի չափաքանակները հաշվառելու համար Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից, սույն օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն, ջրօգտագործման թույլտվության մեջ ամրագրվում է տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր տեղադրելու պահանջը (բացառությամբ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման դեպքի)։

Ջրօգտագործողի կողմից այդ սարքերի տեղադրման ժամկետները նշվում են Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից ջրօգտագործողին տրամադրվող ջրօգտագործման թույլտվության՝ որպես ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս համարվող պայմաններում:

Ջրօգտագործման և էկոլոգիական թողքի հաշվառման համար տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման, շահագործման կարգը և էկոլոգիական թողքի հաշվառման դեպքերը սահմանում է կառավարությունը։

(37-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն, լրաց., խմբ. 13.11.25 ՀՕ-380-Ն)

(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(13.11.25 ՀՕ-380-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։