Գլուխ 10 · ՋՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 75. ՀՏԿ-ների հաշվառումը
Հոդված 75. ՀՏԿ-ների հաշվառումը
ՀՏԿ-ները հաշվառվում են պետական ջրային կադաստրում:
ՀՏԿ-ների (այդ թվում՝ ջրահեռացման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների) և դրանց օգտագործման պայմանների քանակական և որակական տվյալները մուտքագրվում են Ջրային համակարգերի կառավարման մարմնում, իսկ դրանց միջոցով կեղտաջրերի տեղափոխման մոնիտորինգի տվյալները՝ Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնում:
(75-րդ հոդվածը խմբ. 02.03.18 ՀՕ-126-Ն)