ՈՒՂՂՈՒՄ
Ի լրումն շրջակա միջավայրի նախարարության 2026 թվականի մարտի 3-ի 1/14.2/1680 գրության՝ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի N 452-Ն հրամանի 1-ին կետի համաձայն խմբագրված 2002 թվականի օգոստոսի 22-ի N 114-Ն հրամանի 1-ին և 2-րդ հավելվածների վերգիրներում այդ պահին առկա անճշտությունները մեխանիկորեն պահպանվել են շրջակա միջավայրի նախարարի 2026 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2002 թվականի օգոստոսի 22-ի N 114-Ն հրամանի մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 47-Ն հրամանի հավելվածի վերգիրում։
Վերոնշյալ հրամանների համատեղելիության պահանջը պահպանելու և շփոթություն չառաջացնելու նպատակով, առաջարկում եմ.
- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի N 452-Ն հրամանի 1-ին և 2-րդ հավելվածների վերգիրները համապատասխանաբար կարդալ՝
«Հավելված N 1
ՀՀ բնապահպանության նախարարի
2002 թ. օգոստոսի 22-ի
N 114-Ն հրամանի»,
«Հավելված N 2
ՀՀ բնապահպանության նախարարի
2002 թ. օգոստոսի 22-ի
N 114-Ն հրամանի»:
- Շրջակա միջավայրի նախարարի 2026 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2002 թվականի օգոստոսի 22-ի N 114-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» N 47-Ն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն խմբագրվող հավելվածում հավելված 1-ի վերգիրը կարդալ՝
«Հավելված N 1
ՀՀ բնապահպանության նախարարի
2002 թ. օգոստոսի 22-ի
N 114-Ն հրամանի»:
3/5/2026
Շրջակա միջավայրի նախարարություն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մարտի 2026 թվական: