Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԳՐՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

23 հունվարի 2024 թվականի թիվ 4

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԳՐՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 16-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմում կատարել հետեւյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Իսմայիլով Իսաբեկ Զայլիդինի՝ Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների դեպարտամենտի դեղագործական գործունեության բաժնի վարիչ

Կամբարովա Գուլնարա Բեկսուլթանի՝ Ղրղզստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի քիմիայի և բուսատեխնոլոգիաների ինստիտուտի առաջատար գիտաշխատող

Ռուսաստանի Դաշնությունից՝

Զուև Յուրի Վլադիսլավի՝ «Կենդանիների համար նախատեսված դեղամիջոցների և կերերի որակի ու ստանդարտացման համառուսաստանյան պետական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հաստատության վիրուսաբանության բաժնի վարիչ

բ) նշել Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

Կոսենկո Վալենտինա Վլադիմիրի՝ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության «Բժշկական կիրառման միջոցների փորձաքննության գիտական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հաստատության գլխավոր տնօրենի պաշտոնակատար

Լյակինա Մարինա Նիկոլայի՝ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության «Բժշկական կիրառման միջոցների փորձաքննության գիտական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հաստատության դեղագրքի և դեղամիջոցների շրջանառության ոլորտում ստանդարտացման ինստիտուտի խորհրդատու

գ) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմից հանել Մ․Ե․ Բալդենովային, Վ․Վ․ Ցիմբալիստին և Ս․Վ․ Ռուսակովին։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։