Գլուխ 2 · ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 6. Կենսաթոշակային ապահովության և կենսաթոշակային ապահովագրության բնագավառի պետական կարգավորումը
Հոդված 6. Կենսաթոշակային ապահովության և կենսաթոշակային ապահովագրության բնագավառի պետական կարգավորումը
Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցները պետական սեփականություն են:
Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն յուրաքանչյուր տարի հաստատվում է օրենքով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովում է կենսաթոշակային համակարգի պետական միասնական քաղաքականության իրականացումը, կենսաթոշակային ոլորտում կրթական և գիտական գործունեության զարգացումը: