Հոդված 76. Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունը
Հոդված 76. Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունը
1. Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգին կատարվող պարտադիր կենսաթոշակային ապահովագրության վճարումների չափերը և դրանք վճարողների շրջանակը սահմանվում են օրենքով` ելնելով ակտուարական հաշվարկներից, որոնք կհամապատասխանեն բյուջետային տվյալ ժամանակահատվածի համար ընդունվող պետական բյուջեի մասին օրենքին: Պետական կենսաթոշակային ապահովագրության համակարգին կատարվող վճարումների ընդհանուր չափերն այս դեպքում չեն նվազեցվում, իսկ պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության բյուջեի պակասուրդը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կամ պետական պարտատոմսերի թողարկումից ստացված միջոցներից:
2. Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրությանը պարտադիր կենսաթոշակային ապահովագրության վճարումների կատարումն սկսվում է ապահովագրված անձանց աշխատավարձի աճին զուգընթաց, միայն հետևյալ պայմանների առկայության դեպքում.
1) պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության բյուջեն հաշվեկշռված է.
2) պետական բյուջեի պակասուրդը չի գերազանցում հանրապետության համախառն ներքին արդյունքի մեկ տոկոսը.
3) հանրապետությունում վերջին երկու տարում գրանցվել է տնտեսական աճ, մասնավորապես, համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա համեմատությամբ աճել է առնվազն երկու տոկոսով.
4) անհատական (անձնավորված) հաշվառման համակարգը լիարժեք գործում է:
3. Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրության իրականացումն սկսելու պահին պարտադիր կենսաթոշակային ապահովագրության վճարների դրույքաչափերի նախնական զուտ արժեքը պետք է հավասար լինի կուտակային համակարգին կատարվող` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից գանձվող գումարի չափին:
4. Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրություն կարող են իրականացնել օրենքով սահմանված կարգով ստեղծված հիմնադրամները:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2003 թ. մարտի 31
Երևան
ՀՕ-519-Ն
* - Ծանոթություն - Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 62-ի 6-րդ կետի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ է մտնում 2003 թվականի ապրիլի 10-ից: