Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-10-30-ից մինչև 2004-12-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 65. Կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնի իրավունքները և պարտականությունները

գործել է մինչև 2004-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 65. Կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնի իրավունքները և պարտականությունները

1. Սույն օրենքին համապատասխան կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմինն իրավունք ունի`

1) կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն ստանալ կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համար կատարվող պարտադիր վճարումների մասին.

2) իր լիազորությունների շրջանակում քննարկել կենսաթոշակային ոլորտում թույլ տրված խախտումները.

3) օրենքով սահմանված կարգով ստուգել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումների կատարումը.

4) գործատուներից, կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից պահանջել կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ անհրաժեշտության դեպքում` ստուգել դրանց հավաստիությունը.

5) իրականացնել իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

2. Կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմինը պարտավոր է`

1) իրականացնել կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայի պատշաճ գործառնությունը.

2) նշանակել, վերահաշվարկել և վճարել կենսաթոշակները.

3) պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ կատարող կազմակերպություններին և ֆիզիկական անձանց տրամադրել խորհրդատվություն և մեթոդական պարզաբանումներ.

4) օրենքով սահմանված կարգով քննարկել կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, վճարման և անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում փոփոխություններ կատարելու մասին բողոքներն ու դիմումները.

5) ապահովագրված անձին տարին երկու անգամ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, անվճար տեղեկատվություն տրամադրել նրա անձնական հաշվում արտացոլված տվյալների մասին.

6) կենսաթոշակ նշանակելու մասին որոշում կայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում, կենսաթոշակառուին անվճար տրամադրել կենսաթոշակի վկայական:

Կենսաթոշակի վկայականի ձևն ու դրա տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։