Հոդված 8. Կենսաթոշակների վճարման միջոցների գոյացման աղբյուրները
Հոդված 8. Կենսաթոշակների վճարման միջոցների գոյացման աղբյուրները
Կենսաթոշակների վճարման միջոցների գոյացման աղբյուրներն են`
1) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ հաշվարկվող և կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումները.
2) ֆիզիկական անձանց աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումները.
3) անհատ ձեռնարկատերերի, գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները.
4) պետական բյուջեի միջոցները.
5) օրենքով չարգելված կամավոր և այլ վճարները.
6) պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի ազատ դրամական միջոցների` օրենքով սահմանված կարգով ներդրումից ստացված եկամուտները:
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը սահմանվում են օրենքով: