Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-14-ից մինչև 2008-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 14 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 74. Արտոնյալ պայմաններով (Ցուցակներով) կենսաթոշակները

գործել է մինչև 2008-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 74. Արտոնյալ պայմաններով (Ցուցակներով) կենսաթոշակները

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արտոնյալ պայմաններով կենսաթոշակները նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների Ցուցակներին համապատասխան:

Մինչև նոր Ցուցակների հաստատումը ուժի մեջ են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած Ցուցակները:

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատատեղերի և (կամ) մասնագիտությունների և (կամ) պաշտոնների անվանումների փոփոխություններն ու դրանց հավասարեցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրություններում, աշխատանքներում, պաշտոններում և մասնագիտություններով աշխատող այն անձանց համար, ովքեր մինչև մասնագիտական կամ կորպորատիվ կենսաթոշակային հիմնադրամների ստեղծումն ունեն պահանջվող ստաժի կեսից ավելին, գործատուները լրացուցիչ կենսաթոշակային սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները կատարում են պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեին` արտոնյալ կենսաթոշակները մինչև կենսաթոշակառուների տարիքային կենսաթոշակի տարիքը լրանալը վճարելու համար:

Մասնագիտական կամ կորպորատիվ կենսաթոշակային հիմնադրամների ստեղծումից հետո արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրություններում, աշխատանքներում, պաշտոններում և մասնագիտություններով աշխատող անձանց համար գործատուները կենսաթոշակային սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները կատարում են նշված հիմնադրամներին` արտոնյալ կենսաթոշակները մինչև կենսաթոշակառուների տարիքային կենսաթոշակի տարիքը լրանալը վճարելու համար:

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատատեղերում և (կամ) մասնագիտությամբ աշխատող յուրաքանչյուր ապահովագրված անձի համար լրացուցիչ կենսաթոշակային սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները գործատուն կատարում է աշխատավարձի վճարմանն ուղղվող միջոցներից` տարբերակված դրույքաչափերով: Դրույքաչափերը սահմանվում են` ելնելով կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտություններով և պաշտոններում աշխատած անձանց թվաքանակից, նրանց համար նախատեսված աշխատավարձի ֆոնդից և օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկատվությունից: Դրույքաչափերը և դրանց հաշվարկման կարգը սահմանվում են օրենքով: մասնագիտական կամ կորպորատիվ կենսաթոշակային հիմնադրամներն ստեղծվում և գործում են օրենքով սահմանված կարգով:

(74-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-223-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։