Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2009-01-30։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2009-01-30-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 14 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 76. Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունը

գործել է մինչև 2009-01-30ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 76. Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունը

1. Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգին կատարվող պարտադիր կենսաթոշակային ապահովագրության վճարումների չափերը և դրանք վճարողների շրջանակը սահմանվում են օրենքով` ելնելով ակտուարական հաշվարկներից, որոնք կհամապատասխանեն բյուջետային տվյալ ժամանակահատվածի համար ընդունվող պետական բյուջեի մասին օրենքին: Պետական կենսաթոշակային ապահովագրության համակարգին կատարվող վճարումների ընդհանուր չափերն այս դեպքում չեն նվազեցվում:

2. Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրությանը պարտադիր կենսաթոշակային ապահովագրության վճարումների կատարումն սկսվում է ապահովագրված անձանց աշխատավարձի աճին զուգընթաց, միայն հետևյալ պայմանների առկայության դեպքում.

1) (1-ին կետն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-247-Ն)

2) պետական բյուջեի պակասուրդը չի գերազանցում հանրապետության համախառն ներքին արդյունքի մեկ տոկոսը.

3) հանրապետությունում վերջին երկու տարում գրանցվել է տնտեսական աճ, մասնավորապես, համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա համեմատությամբ աճել է առնվազն երկու տոկոսով.

4) անհատական (անձնավորված) հաշվառման համակարգը լիարժեք գործում է:

3. Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրության իրականացումն սկսելու պահին պարտադիր կենսաթոշակային ապահովագրության վճարների դրույքաչափերի նախնական զուտ արժեքը պետք է հավասար լինի կուտակային համակարգին կատարվող` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից գանձվող գումարի չափին:

4. Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրություն կարող են իրականացնել օրենքով սահմանված կարգով ստեղծված հիմնադրամները:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2003 թ. մարտի 31

Երևան

ՀՕ-519-Ն

* - Ծանոթություն - Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 62-ի 6-րդ կետի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ է մտնում 2003 թվականի ապրիլի 10-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։