Հոդված 76. Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունը
Հոդված 76. Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունը
1. Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգին կատարվող պարտադիր կենսաթոշակային ապահովագրության վճարումների չափերը և դրանք վճարողների շրջանակը սահմանվում են օրենքով` ելնելով ակտուարական հաշվարկներից, որոնք կհամապատասխանեն բյուջետային տվյալ ժամանակահատվածի համար ընդունվող պետական բյուջեի մասին օրենքին: Պետական կենսաթոշակային ապահովագրության համակարգին կատարվող վճարումների ընդհանուր չափերն այս դեպքում չեն նվազեցվում:
2. Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրությանը պարտադիր կենսաթոշակային ապահովագրության վճարումների կատարումն սկսվում է ապահովագրված անձանց աշխատավարձի աճին զուգընթաց, միայն հետևյալ պայմանների առկայության դեպքում.
1) (1-ին կետն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-247-Ն)
2) պետական բյուջեի պակասուրդը չի գերազանցում հանրապետության համախառն ներքին արդյունքի մեկ տոկոսը.
3) հանրապետությունում վերջին երկու տարում գրանցվել է տնտեսական աճ, մասնավորապես, համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա համեմատությամբ աճել է առնվազն երկու տոկոսով.
4) անհատական (անձնավորված) հաշվառման համակարգը լիարժեք գործում է:
3. Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրության իրականացումն սկսելու պահին պարտադիր կենսաթոշակային ապահովագրության վճարների դրույքաչափերի նախնական զուտ արժեքը պետք է հավասար լինի կուտակային համակարգին կատարվող` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից գանձվող գումարի չափին:
4. Կուտակային պարտադիր կենսաթոշակային ապահովագրություն կարող են իրականացնել օրենքով սահմանված կարգով ստեղծված հիմնադրամները:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2003 թ. մարտի 31
Երևան
ՀՕ-519-Ն
* - Ծանոթություն - Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 62-ի 6-րդ կետի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ է մտնում 2003 թվականի ապրիլի 10-ից: