Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-23-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 10 · ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Հոդված 43. Ծառայողական քննության արդյունքներով որոշման ընդունումը

գործել է մինչև 2022-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 43. Ծառայողական քննության արդյունքներով որոշման ընդունումը

1. Ծառայողական քննության նյութերը, դրա արդյունքներով կազմված եզրակացությունը ներկայացվում են ծառայողական քննությունը նշանակող անձին՝ համապատասխան որոշում ընդունելու համար:

2. Կարգապահական տույժ նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձը նախքան որոշում կայացնելն անհրաժեշտության դեպքում կարող է խորհրդակցել ծառայողական քննություն իրականացրած անձի (ստորաբաժանման ղեկավարի) հետ, ինչպես նաև զրույց ունենալ կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի հետ:

3. Քննարկման արդյունքներով կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունեցող անձը՝

ա) ամբողջությամբ կամ մասնակիորեն հիմք ընդունելով ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությունը` կայացնում է համապատասխան որոշում.

բ) ծառայողական քննություն իրականացնող անձին (ստորաբաժանման ղեկավարին) եզրակացությունը փոխելու գրավոր ցուցում է տալիս` դրանում եղած ձևակերպումներից և հետևություններից առանձին կետեր հանելու կամ փոխելու միջոցով.

գ) ծառայողական քննություն իրականացնող անձին (ստորաբաժանման ղեկավարին) լրացուցիչ գործողություններ կատարելու և առանձին հանգամանքներ պարզելու համար գրավոր ցուցում է տալիս՝ նշելով կատարման համապատասխան ժամկետը.

դ) (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-36-Ն)

4. Սույն հոդվածի 3-րդ մասի «բ» և «գ» կետերով նախատեսված դեպքերում սույն օրենքով սահմանված կարգով կազմվում է նոր եզրակացություն, իսկ նախկին եզրակացությունը կցվում է ծառայողական քննության նյութերին:

(43-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-36-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։