Հոդված 20. Ծառայողական քննության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքները
Հոդված 20. Ծառայողական քննության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքները
1. Ծառայողական քննության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքներն են՝
ա) իրավախախտման դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն).
բ) իրավախախտման հատկանիշները.
գ) ոստիկանության ծառայողի մեղավորությունը իրավախախտում կատարելու մեջ.
դ) իրավախախտումներ ծնող պատճառները և դրանց նպաստող պայմանները.
ե) այն հանգամանքները, որոնցով ծառայողական քննությանն աջակցող անձինք և այլք հիմնավորում են իրենց պահանջները:
2. Ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ոստիկանության պետի կամ տեղակալի հանձնարարությամբ ծառայողական քննության նյութերը (համապատասխան եզրակացությամբ) ուղարկվում են հակակոռուպցիոն կոմիտե` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված հանցավոր արարքների վերաբերյալ դեպքերով կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններ՝ պետական ծառայություն իրականացնող անձանց այլ հանցագործությունների վերաբերյալ դեպքերով: Ծառայողական քննություն իրականացնող ոստիկանության ստորաբաժանումում պահպանվում են նյութերի պատճենները, և դրանց ընթացքը լուծվում է սույն օրենքով սահմանված կարգով: (նախադասությունը հանվել է 19.03.12 ՀՕ-36-Ն)
(20-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-36-Ն, խմբ. 24.03.21 ՀՕ-159-Ն)