Գլուխ 6 · ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հոդված 16.1. Ծառայողական քննության ժամանակահատվածում նոր պաշտոնի նշանակվելու և ոստիկանությունում ծառայությունից ազատվելու արգելքը
Հոդված 16.1. Ծառայողական քննության ժամանակահատվածում նոր պաշտոնի նշանակվելու և ոստիկանությունում ծառայությունից ազատվելու արգելքը
(վերնագիրը փոփ. 25.03.21 ՀՕ-134-Ն)
1. (մասն ուժը կորցրել է 25.03.21 ՀՕ-134-Ն)
2. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը մինչև իր նկատմամբ կատարվող ծառայողական քննության ավարտը չի կարող նշանակվել նոր պաշտոնի, իր նախաձեռնությամբ ազատվել ոստիկանությունում ծառայությունից:
(16.1-ին հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-36-Ն, փոփ. 25.03.21 ՀՕ-134-Ն)
(հոդվածի 25.02.20 ՍԴՈ-1507 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 25.03.2021 ՀՕ-134-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ)