Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-11-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Հոդված 43.1. Որոշումների ընդունումը կարգապահական հանձնաժողովի կողմից

գործել է մինչև 2023-11-15Բացել ARLIS-ում

Հոդված 43.1. Որոշումների ընդունումը կարգապահական հանձնաժողովի կողմից

1. Կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը, դրա արդյունքներով կազմված եզրակացությունը մինչև համապատասխան որոշում ընդունելու համար ծառայողական քննություն նշանակող անձին ներկայացնելը քննության են առնվում ոստիկանության կարգապահական հանձնաժողովում:

2. Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը կաշկանդված չէ ծառայողական քննության նյութերով և կարող է ծառայողական քննություն իրականացնող անձից սեփական նախաձեռնությամբ պահանջել լրացուցիչ մեղադրական փաստական տվյալներ, ինչպես նաև կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ կրկին լսել այլ անձանց բացատրությունները, հետազոտել կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի` լրացուցիչ ներկայացրած փաստական տվյալները:

3. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը, ինչպես նաև նրա ղեկավարներն ունեն ոստիկանության կարգապահական հանձնաժողովում լսվելու իրավունք:

4. Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը պարտավոր է պարզել հետևյալ փաստական հանգամանքները.

ա) ապացուցված է արդյոք արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ոստիկանության ծառայողը.

բ) այդ արարքը համապատասխանում է արդյոք «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգապահական կոպիտ խախտումների հատկանիշներին.

գ) ապացուցված է արդյոք ոստիկանության ծառայողի կողմից այդ արարքը կատարելը.

դ) ապացուցված է արդյոք ոստիկանության ծառայողի մեղավորությունը տվյալ կարգապահական խախտումը կատարելու մեջ.

ե) ինչ կարգապահական տույժ պետք է նշանակվի կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի նկատմամբ:

5. Պարզված փաստական հանգամանքների հիման վրա ոստիկանության կարգապահական հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) միջնորդել ոստիկանության պետին` ոստիկանության ծառայողին ենթարկելու կարգապահական պատասխանատվության.

բ) ազատել կարգապահական պատասխանատվությունից, եթե առկա են սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հանգամանքները.

գ) միջնորդել ոստիկանության պետին` դադարեցնելու ծառայողական քննությունը, եթե առկա են սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ» կետերով նախատեսված հանգամանքները:

6. Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում, բացի ոստիկանության ծառայողներից, ընդգրկվում են նաև պետական այլ մարմինների, ինչպես նաև հասարակական միավորումների ներկայացուցիչներ: Ընդ որում, ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված ոստիկանության ծառայողների թիվը չի կարող գերազանցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսը:

7. Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կողմից կայացվող որոշումները հրապարակային են:

8. Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(43.1-ին հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-36-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-477-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։