Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-11-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԱՌԻԹՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 20. Ծառայողական քննության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքները

գործել է մինչև 2023-11-15Բացել ARLIS-ում

Հոդված 20. Ծառայողական քննության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքները

1. Ծառայողական քննության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքներն են՝

ա) իրավախախտման դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն).

բ) իրավախախտման հատկանիշները.

գ) ոստիկանության ծառայողի մեղավորությունը իրավախախտում կատարելու մեջ.

դ) իրավախախտումներ ծնող պատճառները և դրանց նպաստող պայմանները.

ե) այն հանգամանքները, որոնցով ծառայողական քննությանն աջակցող անձինք և այլք հիմնավորում են իրենց պահանջները:

2. Ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ոստիկանության պետի կամ տեղակալի հանձնարարությամբ ծառայողական քննության նյութերը (համապատասխան եզրակացությամբ) ուղարկվում են նախաքննության մարմին՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան: Ծառայողական քննություն իրականացնող ոստիկանության ստորաբաժանումում պահպանվում են նյութերի պատճենները, և դրանց ընթացքը լուծվում է սույն օրենքով սահմանված կարգով:

(20-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-36-Ն, խմբ. 24.03.21 ՀՕ-159-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-171-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-477-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից)

(16.12.22 ՀՕ-477-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։