Հոդված 8. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
Հոդված 8. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը սահմանված են «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով:
2. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող տույժերը ձևակերպվում են գրավոր և հաշվառվում անձնական գործում:
(նախադասությունը հանվել է 15.11.10 ՀՕ-170-Ն)
3. Կարգապահական տույժի ենթարկված ոստիկանության ծառայողը չի ազատվում քրեական պատասխանատվությունից, եթե նա, կարգապահական խախտումից բացի, կատարել է քրեորեն հետապնդելի արարք: Ոչ արդարացնող հիմքերով քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատված ոստիկանության ծառայողները կարող են տվյալ արարքի համար ենթարկվել կարգապահական պատասխանատվության:
4. Ոստիկանության ծառայողի նկատմամբ ղեկավարի (հրամանատարի) իրավունքների սահմաններից դուրս կարգապահական տույժ կիրառելու համար նա միջնորդում է այդ իրավունքն ունեցող վերադաս ղեկավարին (հրամանատարին):
5. (պարբերությունն ուժը կորցրել է 24.10.06 ՀՕ-170-Ն)
Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը կիրառելու իրավունքը վերապահվում է ոստիկանության պետին: Ոստիկանության այլ պաշտոնատար անձանց կարգապահական տույժեր կիրառելու իրավունքը պատվիրակում է ոստիկանության պետը` իր հրամանով, որով սահմանվում են նաև կարգապահական տույժերի կիրառման սահմանները:
(8-րդ հոդվածը փոփ. 24.10.06 ՀՕ-170-Ն, 15.11.10 ՀՕ-170-Ն, լրաց. 19.03.12 ՀՕ-36-Ն)