Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2023-04-06։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-04-06-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 8. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

գործել է մինչև 2023-04-06ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 8. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը սահմանված են «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով:

2. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող տույժերը ձևակերպվում են գրավոր և հաշվառվում անձնական գործում:

(նախադասությունը հանվել է 15.11.10 ՀՕ-170-Ն)

3. Կարգապահական տույժի ենթարկված ոստիկանության ծառայողը չի ազատվում քրեական պատասխանատվությունից, եթե նա, կարգապահական խախտումից բացի, կատարել է քրեորեն հետապնդելի արարք: Ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատված ոստիկանության ծառայողները կարող են տվյալ արարքի համար ենթարկվել կարգապահական պատասխանատվության:

4. Ոստիկանության ծառայողի նկատմամբ ղեկավարի (հրամանատարի) իրավունքների սահմաններից դուրս կարգապահական տույժ կիրառելու համար նա միջնորդում է այդ իրավունքն ունեցող վերադաս ղեկավարին (հրամանատարին):

5. (պարբերությունն ուժը կորցրել է 24.10.06 ՀՕ-170-Ն)

Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը կիրառելու իրավունքը վերապահվում է ոստիկանության պետին: Ոստիկանության այլ պաշտոնատար անձանց կարգապահական տույժեր կիրառելու իրավունքը պատվիրակում է ոստիկանության պետը` իր հրամանով, որով սահմանվում են նաև կարգապահական տույժերի կիրառման սահմանները:

(8-րդ հոդվածը փոփ. 24.10.06 ՀՕ-170-Ն, 15.11.10 ՀՕ-170-Ն, լրաց. 19.03.12 ՀՕ-36-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-171-Ն)

(հոդվածը 16.12.22 ՀՕ-477-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։