Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականությունը
Հոդված 4. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականությունը
Պետությունը նպաստում և աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվում է տարեկան ծրագրերի միջոցով, որոնք հաստատվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից՝ տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաստատումից հետո:
(4-րդ հոդվածը խմբ. 18.04.03 ՀՕ-540-Ն, լրաց. 10.06.09 ՀՕ-151-Ն, խմբ. 09.02.23 ՀՕ-25-Ն)
(09.02.23 ՀՕ-25-Ն օրենքն ունի անցումային դրույթ)