Հոդված 18.9. Հավաքականների մասնագետները
Հոդված 18.9. Հավաքականների մասնագետները
(վերնագիրը փոփ. 22.01.25 ՀՕ-14-Ն)
Հավաքականի բժիշկները հետևում են մարզիկների առողջությանը, անհրաժեշտության դեպքում իրականացնում են նրանց բուժումն ու վերականգնումը, ինչպես նաև հսկողության տակ են առնում մարզիկների հաշվեկշռված սնունդն ու այն վայրերի սանիտարահիգիենիկ պայմանները, որտեղ ընթանում է ուսումնամարզական գործընթացը:
Հավաքականի բժիշկները պարտավոր են հետևել հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն:
Հավաքականի մերսողները ենթարկվում են թիմի բժշկին, ապահովում են մարզիկների վերականգնումը, անցկացնում են ֆիզիոթերապևտիկ մեթոդներով պրոցեդուրաներ: Հավաքականներին սպասարկող գիտական խմբերի մասնագետները աշխատում են հավաքականի գլխավոր (ավագ) մարզչի ղեկավարությամբ, իրականացնում են նրանց նախապատրաստվածության ֆունկցիոնալ վիճակի ու տեխնիկական մակարդակի ընթացիկ և համալիր վերահսկողություն, մարզչական կազմի հետ համատեղ մշակում են մարզիկների՝ մրցաշարերին նախապատրաստման համալիր նպատակային ծրագրերը:
Հավաքականների մյուս մասնագետները (մեխանիկները, ձիապանները և այլն) իրենց աշխատանքը կատարում են համապատասխան ազգային ֆեդերացիաների հաստատած պաշտոնական հրահանգների համաձայն։
(18.9-րդ հոդվածը լրաց. 01.03.23 ՀՕ-44-Ն, փոփ. 22.01.25 ՀՕ-14-Ն)