Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ

Հոդված 13. ՄԱՐԶԱՁևԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. ՄԱՐԶԱՁևԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ

Մարզաձևերի ազգային ֆեդերացիաները սպորտի առանձին տեսակը կամ տեսակները զարգացնելու նպատակով ստեղծված կազմակերպություններ են, որոնք կարող են ֆեդերացիա ճանաչվել, եթե՝

ա) մշակում և իրականացնում են մարզաձևերի զարգացման ծրագրեր, կազմակերպում են հանրապետական առաջնություններ, ուսանողական մարզական խաղեր, Հայաստանի Հանրապետության հավաքականներին և մարզիկներին նախապատրաստում են աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, համաշխարհային ունիվերսիադաներին և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար.

բ) քառամյա փուլային ծրագրով Հայաստանի Հանրապետության հավաքականներին նախապատրաստում են օլիմպիական խաղերին մասնակցելու համար.

գ) աջակցություն են ցուցաբերում Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպությանը՝ իրականացնելու Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով և միջազգային չափորոշիչներով ստանձնած իր պարտավորությունները:

Ֆեդերացիաները կարող են ընդգրկել մարզական ակումբներ, այլ մարզական հասարակական կազմակերպություններ, միություններ, ընկերություններ ու ակումբներ:

Ֆեդերացիաներում ընդգրկվող մարզական ակումբները կարող են մասնակցել ֆեդերացիաների կողմից կազմակերպվող մրցաշարերին:

(13-րդ հոդվածը խմբ. 10.09.19 ՀՕ-160-Ն, 01.03.23 ՀՕ-44-Ն, փոփ. 22.01.25 ՀՕ-14-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։