Գլուխ 4.1 · (գլուխը լրաց. 10.09.19 ՀՕ-160-Ն)
Հոդված 18.2. Հավաքականի հիմնական նպատակները
Հոդված 18.2. Հավաքականի հիմնական նպատակները
(վերնագիրը փոփ. 22.01.25 ՀՕ-14-Ն)
Հավաքականի հիմնական նպատակներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության հեղինակության ամրապնդման համար համաշխարհային մրցասպարեզներում, օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավելը և Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելը.
բ) Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացմանը և օլիմպիական գաղափարների տարածմանը, մարզաձևերի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչությանը նպաստելը.
գ) ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդմանը նպաստելը:
(18.2-րդ հոդվածը փոփ. 22.01.25 ՀՕ-14-Ն)