Հոդված 18.8. Հավաքականի ղեկավարումը
Հոդված 18.8. Հավաքականի ղեկավարումը
(վերնագիրը փոփ. 22.01.25 ՀՕ-14-Ն)
Հավաքականի ղեկավարումը միանձնյա ղեկավարության իրավունքով իրականացնում է գլխավոր (ավագ) մարզիչը` հավաքականի մյուս մարզիչների հետ, որոնք պատասխանատու են թիմի անդամների՝ մրցաշարերին նախապատրաստման մակարդակի և մրցելույթների արդյունքների, համալիր նպատակային ծրագրերի իրագործման, ուսումնամարզական հավաքների անցկացման, դաստիարակչական աշխատանքների և թիմում տիրող հոգեբանական մթնոլորտի համար:
Գլխավոր մարզիչը ղեկավարում է հավաքականի խորհուրդը:
Ըստ մարզաձևի խմբերի և առանձին ենթամարզաձևերի (ճյուղերի) մարզիչները մարզիկների անձնական մարզիչների հետ համատեղ մարզիկների՝ մրցաշարերին նախապատրաստման համալիր նպատակային ծրագրերի հիման վրա մշակում և իրականացնում են մարզիկների անհատական նախապատրաստման պլանները (ծրագրերը), անմիջականորեն մասնակցում են մարզումային գործընթացին:
(18.8-րդ հոդվածը փոփ. 22.01.25 ՀՕ-14-Ն)