Գլուխ 2 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 9. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պահանջների կատարման պարտադիրությունը
Հոդված 9. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պահանջների կատարման պարտադիրությունը
(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լիազորություններից բխող պահանջները ենթակա են կատարման:
2. Հանրային ծառայողի կողմից քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորություններից բխող պահանջները չկատարվելու դեպքում քննչական կոմիտեի նախագահը կամ նրա տեղակալը տվյալ ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է նման լիազորություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձին:
(9-րդ հոդվածը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)