Հոդված 19. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակը
Հոդված 19. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակը
(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակը ձևավորում է որակավորման հանձնաժողովը`
1) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց հերթական ատեստացիայի ժամանակ.
2) արտահերթ կարգով, երբ քննչական կոմիտեի նախագահը կամ նրա տեղակալն առաջարկություն է ներկայացնում որակավորման հանձնաժողով` քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ որպես խրախուսում նրան առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով համապատասխան ծառայողական բնութագիր: Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ընդգրկվում է ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում.
3) այն դեպքերում, երբ որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձին միաժամանակ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու վերաբերյալ:
1.1.
1.2.
1.3.
2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվում է հինգ տարի ժամկետով:
(19-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.12.20 ՀՕ-494-Ն)
(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-161-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ներկայացման կարգը, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ձևանմուշը, լրացման կարգը, հարցաթերթիկում ներառվող տվյալների մանրամասները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում)
(11.04.24 ՀՕ-161-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)