Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2020-07-11։Բացել գործող տեքստը
ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 25 · ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 126. Ընտրվելու իրավունքը

գործել է մինչև 2020-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 126. Ընտրվելու իրավունքը

1. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամ կարող են ընտրվել սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

2. Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազները, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական ծառայությունում, պրոբացիայի ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողները, զինծառայողները, ընտրական հանձնաժողովի անդամները, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք:

(126-րդ հոդվածը լրաց. 04.05.18 ՀՕ-318-Ն, փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-70-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։