Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-01-ից մինչև 2026-02-03։Բացել գործող տեքստը
(բաժինը լրաց. 18.06.20 ՀՕ-333-Ն)Գլուխ 30.1 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 142.3. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը

գործել է մինչև 2026-02-03Բացել ARLIS-ում

Հոդված 142.3. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը

1. Համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում անցկացվում է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն` համայնքի ղեկավարի ընտրության համար սահմանված կարգով:

2. Արտահերթ ընտրության ժամանակ համայնքի ղեկավարի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:

3. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենսգրքի 142.2-րդ հոդվածի 5-8-րդ մասերով սահմանված կարգով:

4. Համայնքի ղեկավարը, անկախ իր ընտրության ժամկետից, պաշտոնավարում է մինչև ավագանու լիազորությունների ժամկետի ավարտը:

(142.3-րդ հոդվածը փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն)

(հոդվածի 3-րդ մասը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ է մտնում 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Ե Ր Ր Ո Ր Դ Մ Ա Ս

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։