Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-01-ից մինչև 2026-02-03։Բացել գործող տեքստը
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ:Գլուխ 10 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 58. Քվեարկության խցիկները

գործել է մինչև 2026-02-03Բացել ARLIS-ում

Հոդված 58. Քվեարկության խցիկները

1. Քվեարկության համար հատկացվում են խցիկներ` յուրաքանչյուր 600 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ խցիկ:

2. Քվեարկության խցիկը պատրաստվում է այնպես, որ ընտրողը կարողանա քվեարկության սենյակում գտնվող անձանցից գաղտնի քվեարկել, ունենա բավարար լուսավորվածություն, տեղադրված լինի գրիչ (բացառությամբ Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների դեպքում), չօգտագործված քվեաթերթիկների արկղ՝ յուրաքանչյուր կուսակցության համար առանձին քվեաթերթիկներով քվեարկության անցկացման ժամանակ:

3. Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով, և բացառվի թիկունքում մարդկանց տեղաշարժը, ինչպես նաև ընտրողի ազատ կամքի արտահայտման նկատմամբ վերահսկողության ցանկացած հնարավորություն:

4. Քվեարկության խցիկի ձևը պետք է հնարավորություն ընձեռի հաշմանդամություն, ինչպես նաև տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողներին անխոչընդոտ իրականացնելու իրենց ընտրելու իրավունքը՝ պահպանելով քվեարկության գաղտնիությունը:

5. Ընտրությունների ժամանակ տեսողության խնդիրներ ունեցող անձանց կողմից ինքնուրույն քվեարկելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովներն ապահովվում են լրացուցիչ միջոցներով (բրայլյան կաղապարներով և այլն), իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ՝ նաև խոշորացույցներով։ Լրացուցիչ միջոցների ձեռքբերումը (այդ թվում՝ բրայլյան կաղապարների տպագրությունը ու խոշորացույցների ձեռքբերումը) ապահովում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

(58-րդ հոդվածը լրաց. 01.04.21 ՀՕ-171-Ն, լրաց., փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն, փոփ. 14.07.22 ՀՕ-311-Ն, փոփ., լրաց. 05.12.24 ՀՕ-505-Ն)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.07.22 ՀՕ-311-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։