Հոդված 126. Ընտրվելու իրավունքը
Հոդված 126. Ընտրվելու իրավունքը
1. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու անդամ կարող են ընտրվել սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:
2. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազները, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական ծառայությունում, պրոբացիայի ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողները, զինծառայողները, ընտրական հանձնաժողովի անդամները, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք:
(126-րդ հոդվածը լրաց. 04.05.18 ՀՕ-318-Ն, փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-70-Ն, փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն)
(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)
(հոդվածը 24.03.21 ՀՕ-158-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)