Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 10.1. Բազմաբնակարան շենքի արդիականացմանն ուղղված աշխատանքներն ու միջոցառումները

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 10.1. Բազմաբնակարան շենքի արդիականացմանն ուղղված աշխատանքներն ու միջոցառումները

1. Սեփականատերերի ժողովի որոշմամբ, բացի սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված պարտադիր նորմերից, կարող են նախատեսվել նաև շենքի արդիականացմանն ուղղված աշխատանքներ և միջոցառումներ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքներն իրականացվում են առանց շենքի արտաքին տեսքը փոփոխող հատվածային ձևափոխումների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և նորմերի ու կանոնների պահանջների պահպանմամբ և չեն կարող հանգեցնել շենքի ընդհանուր բաժնային սեփականության նվազեցմանը:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքների դիմաց շինությունների սեփականատերերից գանձվող վճարումների չափը, վճարման կարգը և ժամկետները սահմանվում են սեփականատերերի ժողովի որոշմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Ընդ որում, եթե շենքի արդիականացմամբ ստեղծվում է նոր գույքային միավոր, որը հանգեցնում է շենքի ընդհանուր բաժնային սեփականության ավելացման, ապա շինությունների սեփականատերերը պարտավոր չեն կրել դրանից առաջացած լրացուցիչ ծախսերը, բացառությամբ այն դեպքերի, երբ իրենք օգտվելու են այդ բարելավումներից: Մնացած դեպքերում ընդհանուր բաժնային սեփականության ավելացված մասի համար սույն օրենքով սահմանված պարտադիր վճարները կատարվում են շենքի արդիականացմամբ ստեղծված գույքի սեփականատիրոջ միջոցների հաշվին:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված աշխատանքներն իրականացվել են առանց սույն օրենքով սահմանված կարգի կամ առանց սեփականատերերի համաձայնության, ապա այդ աշխատանքների մասով կատարված ծախսերը սեփականատերերը չեն հատուցում:

5. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում քանդման ենթակա վթարային` չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի վրա: Բացառություն կարող են կազմել ճարտարապետական և պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերը, որոնց նկատմամբ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում:

(10.1-ին հոդվածը լրաց. 01.07.21 ՀՕ-297-Ն)

(01.07.21 ՀՕ-297-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։