Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 17.1. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մասնագիտական գործունեությունը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 17.1. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մասնագիտական գործունեությունը

1. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մասնագիտական գործունեություն է համարվում բազմաբնակարան շենքի կառավարման գործառույթներ իրականացնող և մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխանող անձանց՝ համատիրության կառավարիչ, հավատարմագրային կառավարիչ, լիազորագրային կառավարիչ հանդիսացող ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձ հանդիսացող կառավարման մարմնի՝ ֆիզիկական անձ հանդիսացող կառավարչի գործունեությունը:

2. Բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները պարտադիր չեն սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` մինչև 4 սեփականատեր ունեցող շենքերի համար՝ պարտադիր նորմերի ապահովումը ժողովի միջոցով իրականացվելու դեպքում, ինչպես նաև, սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, համայնքի ղեկավարի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի համար:

(17.1-ին հոդվածը լրաց. 17.01.23 ՀՕ-2-Ն)

(17.01.23 ՀՕ-2-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։