Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 75-78-րդ կետերով․

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 75-78-րդ կետերով․

«75. Ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման համար տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով

76. Հայաստանի Հանրապետությունում արտադրված՝ մինչև 2,5 տոննա ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 07 (բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ),

08 (ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ

և կճեպներ) և 10 (հատիկաբույսեր) խմբերին դասվող գյուղատնտեսական մթերքների համար տրամադրված հավաստագրերի համար տարեկան բազային տուրքի չափով

77. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից ապրանքի ծագման հավաստագրի կրկնօրինակի տրամադրման համար տարեկան բազային տուրքի չափով

78. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից ապրանքի ծագման հավաստագրի փոխարինման համար տարեկան բազային տուրքի չափով»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։