Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-31-ից մինչև 2023-12-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 16. Անասնաբուժական գործունեություն իրականացնողների պարտականությունները

գործել է մինչև 2023-12-06Բացել ARLIS-ում

Հոդված 16. Անասնաբուժական գործունեություն իրականացնողների պարտականությունները

1. Անասնաբուժական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են`

1) ապահովել անասնաբուժական գործունեությանը ներկայացվող պահանջները.

2) հակաանասնահամաճարակային միջոցառումների և անասնաբուժական գործունեության համապատասխան գրանցամատյաններում կատարել գրանցումներ և հաշվետվություն ներկայացնել լիազոր մարմին.

3) յուրաքանչյուր ամիս լիազոր մարմին ներկայացնել յուրաքանչյուր նոր գրանցված գյուղատնտեսական կենդանու անասնաբուժական անձնագրի տվյալները.

4) կենդանիների վարակիչ հիվանդությունների առաջացման վտանգի, կենդանիների հիվանդացության և անկման դեպքում անհապաղ ծանուցել լիազոր մարմնին և իրականացնել հիվանդությունների կանխարգելման և վերացման հրահանգները.

5) կենդանիների տերերին տեղեկացնել կենդանիների առողջության վրա անասնաբուժական դեղամիջոցի կամ բժշկական պրեպարատներով հագեցած կերերի կիրառման խախտումների կամ դադարեցման ժամանակահատվածի ազդեցության մասին.

6) անմիջապես տեղեկացնել լիազոր մարմնին` անկած կենդանիների հավաքման, ոչնչացման կամ թաղման գործընթացների խախտումների հայտնաբերման դեպքերում.

7) կենդանիների բուժման և զոոտեխնիկական նպատակներով կիրառել հորմոնալ արտադրանքների, բետա-անտագոնիստների, թիրեոստատիկ կամ այլ անասնաբուժական դեղամիջոցների և անասնաբուժական միջոցների օգտագործման պահանջները.

8) անասնահամաճարակային իրավիճակից ելնելով` լիազոր մարմնի նախաձեռնությամբ, հակաանասնահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրի աշխատանքներն իրականացնող անասնաբույժներին աջակցելու նպատակով կատարել կենդանիների հիվանդությունների կանխարգելման, սահմանափակման և վերացման միջոցառումներ:

2. Անասնաբուժական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, իրավասությունները վերազանցելու, պետական ու առևտրային գաղտնիք համարվող տեղեկություններ հրապարակելու դեպքերում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։