Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-31-ից մինչև 2023-12-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ, ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 31. Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների բռնկման դեպքում իրականացվող գործողությունները

գործել է մինչև 2023-12-06Բացել ARLIS-ում

Հոդված 31. Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների բռնկման դեպքում իրականացվող գործողությունները

1. Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների կասկածի կամ հայտնաբերման դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են անհապաղ տեղեկացնել սպասարկող անասնաբուժական ծառայությանը կամ լիազոր մարմնին:

2. Հիվանդության նախնական ախտորոշումը կատարում է անասնաբուժական ծառայությունը, որը հիվանդության ախտորոշումը հաստատելու կամ հերքելու նպատակով կատարում է նմուշառում և ախտաբանական նյութի նմուշները ներկայացնում անասնաբուժական ազգային ռեֆերենս լաբորատորիա և իրականացնում է համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ:

3. Ախտորոշումը հաստատվելուց հետո լիազոր մարմինն առաջարկություն է ներկայացնում տարածքային կառավարման մարմիններին կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների վերացման համալիրում վարակի օջախի, դրա նկատմամբ պաշտպանության ու վերահսկողության ենթակա տարածքներում կարանտին սահմանելու վերաբերյալ, իսկ կարանտինային հիվանդություն չհանդիսացող հիվանդությունների դեպքում` սահմանափակումներ: Կարանտինային գոտում սահմանափակվում կամ դադարեցվում են կենդանիների, մարդկանց, հասարակական տրանսպորտի տեղաշարժը, անասնաբուժական վերահսկման ապրանքների տեղափոխումը:

4. Հաշվի առնելով հիվանդության հարուցիչի ախտածնությունը և վարակունակությունը, տարածման առանձնահատկությունները, տարածքի աշխարհագրական դիրքը և բնական այլ պայմանները` լիազոր մարմնի առաջարկության հիման վրա տարածքային կառավարման մարմինը սահմանում է կարանտինային գոտու`

1) վարակի օջախի տարածքի սահմանները.

2) վարակի օջախի շուրջը` մինչև 3 կմ շառավղով պաշտպանվող տարածքի սահմանները.

3) պաշտպանվող տարածքի շուրջը` մինչև 10 կմ շառավղով վերահսկվող տարածքի սահմանները:

5. Նշված տարածքներում (այսուհետ` կարանտինային գոտի) իրականացվում են հակաանասնահամաճարակային հետևյալ միջոցառումները`

1) եթե կարանտինային գոտին ներառում է երկու սահմանակից համայնքների կամ մարզերի տարածքները, ապա հիվանդության վերացման միջոցառումները համապատասխանաբար իրականացնում են երկու մարզերի կամ համայնքների տարածքային պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները: Եթե անասնահամաճարակն ընդգրկել է երեք և ավելի մարզեր, հատուկ վտանգավոր և կարանտինային հիվանդությունների կանխարգելման, վերահսկման և ոչնչացման միջոցառումների կազմակերպման, համակարգման, իրականացման և ֆինանսավորման նպատակներով վարչապետի որոշմամբ ստեղծվում է Կենտրոնական անասնահամաճարակային միջգերատեսչական խորհուրդ, և սահմանվում են անհրաժեշտ գործողություններ, որոնք ղեկավարում է վարչապետը կամ փոխվարչապետը: Խորհրդի կազմն ընդգրկում է ներկայացուցիչներ լիազոր մարմնից, գյուղատնտեսության, առողջապահության, արդարադատության, պաշտպանության, ֆինանսների, տրանսպորտի և կապի, շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմիններից: Մարզերում ստեղծվում են տարածքային անասնահամաճարակային մշտական գործող հանձնաժողովներ, որոնց կազմը և լիազորությունները հաստատում է մարզպետը.

2) եթե հիվանդության հարուցիչը վտանգավոր է նաև մարդկանց առողջության համար, անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվում են առողջապահության մարմինների հետ համատեղ.

3) լրացուցիչ միջոցառումներ` կարանտինի ժամկետի երկարաձգում, համայնքների ու մարզերի տարածքում տրանսպորտային միջոցների երթուղիների արգելք, տրանսպորտի երթուղիների փոփոխություն իրականացնելու առաջարկություններով տարածքային կառավարման մարմինը դիմում է այլ մարմիններին` ներգրավելով ոստիկանության, ազգային անվտանգության և այլ ուժեր ու միջոցներ: Համապատասխան միջոցառման մասին որոշումը կայացվում է 24 ժամվա ընթացքում.

4) հիվանդության առաջացման հաստատումից հետո սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված տարածքներում վարակի օջախի վերացման վերաբերյալ ներգրավված անասնաբույժների կամ անասնաբուժական ծառայության ցուցումները և լիազոր մարմնի պաշտոնատար անձանց կարգադրությունները պարտադիր կատարման ենթակա են բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար.

5) եթե տնտեսական և (կամ) հիվանդության տարածման կանխման նպատակով անասնահամաճարակային տեսակետից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և հիվանդությունների դեմ պայքարի հրահանգներով թույլատրվում է հիվանդ կենդանիների սանիտարական սպանդ, ապա սպանդանոցներում, կենդանական ծագման հումք և մթերք վերամշակող կազմակերպություններում, անկախ դրանց սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, սանիտարական սպանդի են ենթարկվում հիվանդ կամ հիվանդացության մեջ կասկածվող վտանգված կենդանիները, և (կամ) վերամշակվում են դրանց սպանդից գոյացած մթերքն ու հումքը.

6) կենդանիների վարակիչ հիվանդությունը վերացնելու կամ դրա տարածումը կանխելու համար անասնաբուժական պետական վերահսկման ապրանքի ոչնչացում:

(31-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-288-Ն, 04.03.20 ՀՕ-126-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։